Приветствую Вас, Гость
Главная » Файлы » Այլ Բաժիններ

Հիմնական ֆոնդեր հասկացությունը և դրա տարրերի դասակարգումը
[ Скачать с сервера (38.6 Kb) ] 2013-05-13, 5:40 PM

 

Միջազգային վիճակագրության մեթոդաբանությանը անցնելու արդյունքում ազգային վիճակագրության պրակտիկայում կիրառ­վող հիմնական ֆոնդեր հասկացությանը զուգահեռ մտցվեց ավելի լայն` «հիմնական կապիտալ» հասկացությունը միավորում է արտադրվող և չարտադրվող նյութական և ոչ նյութական ակտիվները։

Օգտագործվում է նաև «սեփական կապիտալ» հասկացությու­նը, որն իրենից ներկայացնում է բոլոր ակտիվների արժեքի և բոլոր պարտավորությունների արժեքի տարբերությունը որոշակի պահի դրությամբ։

Հիմնական ֆոնդերը կազմում են հիմնական կապիտալի գե­րակշռող մասը` ընդգրկելով արտադրվող նյութական ակտիվները: Վիճակագրության մեջ հիմնական ֆոնդեր ասելով հասկանում ենք արտադրվող այն նյութաիրային արժեքների համակցությունը, որոնք բազմակի մասնակցում են նյութական բարիքների և ծառա­յությունների արտադրության գործընթացներին, չեն փոխում իրենց բնեղեն տեսքը, իրային ձևով չեն մտնում աշխատանքի արդյունքի մեջ և իրենց արժեքը արտադրված արդյունքին (ծառայությանը) փոխանցում են մաս-մաս, մաշվածքի չափով։

Категория: Այլ Բաժիններ | Добавил: refadmin
Просмотров: 1112 | Загрузок: 98 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: