| Главная » Файлы » Այլ Բաժիններ |
| [ Скачать с сервера (38.6 Kb) ] | 2013-05-13, 5:40 PM |
Միջազգային վիճակագրության մեթոդաբանությանը անցնելու արդյունքում ազգային վիճակագրության պրակտիկայում կիրառվող հիմնական ֆոնդեր հասկացությանը զուգահեռ մտցվեց ավելի լայն` «հիմնական կապիտալ» հասկացությունը միավորում է արտադրվող և չարտադրվող նյութական և ոչ նյութական ակտիվները։ Օգտագործվում է նաև «սեփական կապիտալ» հասկացությունը, որն իրենից ներկայացնում է բոլոր ակտիվների արժեքի և բոլոր պարտավորությունների արժեքի տարբերությունը որոշակի պահի դրությամբ։ Հիմնական ֆոնդերը կազմում են հիմնական կապիտալի գերակշռող մասը` ընդգրկելով արտադրվող նյութական ակտիվները: Վիճակագրության մեջ հիմնական ֆոնդեր ասելով հասկանում ենք արտադրվող այն նյութաիրային արժեքների համակցությունը, որոնք բազմակի մասնակցում են նյութական բարիքների և ծառայությունների արտադրության գործընթացներին, չեն փոխում իրենց բնեղեն տեսքը, իրային ձևով չեն մտնում աշխատանքի արդյունքի մեջ և իրենց արժեքը արտադրված արդյունքին (ծառայությանը) փոխանցում են մաս-մաս, մաշվածքի չափով։ | |
| Просмотров: 1260 | Загрузок: 101 | Рейтинг: 1.0/1 | |
| Всего комментариев: 0 | |