Главная » Файлы » Միջազգային Տնտեսական Հարաբերություններ |
[ Скачать с сервера (140.0 Kb) ] | 2013-05-13, 6:16 PM |
Ներածություն Համաշխարհային տնտեսության բազմաբևեռ կառուցվածքին անցումն ուղեկցվում է տարաբնույթ քաղաքական տեղաշարժերով: Գլոբալացման համընդհանուր միտումը որոշակի իմաստով հակակշռում է տարածաշրջանային, ռազմավարական միությունների անընդհատ աճը: Եթե առաջին դեպքում որպես նպաստող գործոններ հանդես են գալիս առևտրի ազատականացումն ու միջազգային կազմակերպությունների կողմից առևտրային արգելքների աստիճանական վերացման ուղղությամբ արվող քայլեն, ապա երկրորդ միտումն ակնհայտորեն իր մեջ ներառում է առանձին երկրների կամ տնտեսության ճյուղերի ընդհանուր պաշտպանության ու պետական հովանավորչական քաղաքականության տարրեր: Այս իմաստով բաց էկոնոմիկայում տնտեսական համագործակցության բոլոր հայտնի ձևերն էլ այս կամ այն չափով կրում են համաշխարհային տնտեսության ներսում գոյություն ունեցող հիմնական միտումների ազդեցությունները: Կենտրոնացված պլանային համակարգի փլուզումով հիմք է դրվել ազդեցության ոլորտների վերաբաշխմանը գերտերությունների միջև: Նորանկախ պետությունների արդամակցությունը միջազգային կազմակերպություններին ոչ միայն նպաստում է վերջինիս ընձեռնած միջոցներով վերացնելու փաստացի մեկուսացումը համաշխարհային շուկայից, այլև, ընդհանուր առմամբ, հիշյալ կառույցներում զարգացող երկրների ավելի մեծ տեսակարար կշռի շնորհիվ ավելացնում այդ պետություններին իսկ ի նպաստ կայացվող որոշումների հավանականությունը: | |
Просмотров: 1462 | Загрузок: 132 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |