Приветствую Вас, Гость
Главная » Файлы » Միջազգային Տնտեսական Հարաբերություններ

Համաշխարհային բանկերի խումբը
[ Скачать с сервера (190.0 Kb) ] 2013-05-14, 1:51 AM

Ներածություն

 

Բանկային համակարգը պատմականորեն ձևավորվել է փոխատվական կապիտալի գործունեության ընթացքում: Վաղ ֆեոդալիզմի պայմաններում փոխատվություն էր տրվում գրավի առկայության պայմաններումԴա իրականացվում էր անհատի կողմից և լատիներեն կոչվում էր բանկո կամ դրամափոխի սեղան: Հետագայում փոխատվական պահախուցը ստացավ բանկ անվանումը, որը միջազգային գործածություն ստացավ, իսկ ժամանակակից բանկը իր ֆունկցիաների հետ միաժամանակ իրականացնում է նաև բոլոր տիպի ձեռնարկություններին բնորոշ գործառնություններ: Այն ավանդները ընդունելու և վարկերի տրամադրելու գործարքներին համատեղ իրականացնում է նաև խորհրդատվություն, տեղեկատվություն, առևտրական և միջնորդական տարբեր գործարքներ: Բանկը մի ձեռնարկություն է, որը կենտրոնացնում է սուբյեկտների ժամանակավորապես ազատ դրամական միջոցները, տրամադրում է վարկեր իր հաճախորդներին որոշակի սկզբունքներով:  

Շուկայական տնտեսության անցումային փուլում յուրաքանչյուր պետության տնտեսությունը չի կարող զարգանալ ու կատարելագործվել առանց վարկային ու բանկային կայուն համակարգերի, քանի որ ողջ տնտեսական համակարգը մի կողմից շաղկապված է վարկային ու բանկային համակարգերի հետ, իսկ մյուս կողմից դրանք փոխադարձաբար պայմանավորում են մեկը մյուսին:

Անհրաժեշտ է նաև նշել, որ բանկերը փոխանակության ոլորտի սուբյեկտներ են, միջնորդ կազմակերպություններ: Այսինքն՝ բանկը մի դեպքում հանդես է գալիս որպես վարկատու, իսկ մյուս դեպքում՝ որպես վարկառու:

Категория: Միջազգային Տնտեսական Հարաբերություններ | Добавил: refadmin | Теги: համաշխարհային բանկ, համաշխարհային տնտեսություն
Просмотров: 641 | Загрузок: 39 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: